Հեծանվային սպորտի նախագահ ընտրվեց Ալեքսանդր Բերեզովսկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 26, 2009 1:03

Ալեքսանդր ԲերեզովսկիՀայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի համաժողովը երեկ ֆեդերացիայի նախագահ ընտրեց Ալեքսանդր Բերեզովսկին, ով ոստիկանության պաշտոնյա է և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու եղբայրը: Նրա տեղակալների պարտականությունները կկատարեն Հովհաննես Վարդանյանը, Ալբերտ Սոլոյանը, Աշոտ Խաչատրյանը:
Քանի որ ֆեդերացիայի նախագահ Լևոն Աբրահամյանը Հայաստանից բացակայում է, վերջին 4 տարիներին կատարված աշխատանքի հաշվետվությունը ներկայացրեց կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը:
Արվածին բավարար գնահատականը տրվեց:
«Անկախի» հետ ունեցած զրույցի ժամանակ Բերեզովսկին հայտնեց, որ կազմակերպության առջև ծառացած խնդիրները շատ են և դրանց լուծման համար անհրաժեշտ է առաջիկայում նոր ծրագրեր մշակել:

Դիտվել է 1568 անգամ:
Print Friendly

Leave a Reply