Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի…

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2010 15:30

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի ընթացքում Շանսի նահանգի Դաթուն քաղաքում մայիսի 3-ին ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության ՙՇանսի-Նաիրիտ՚ համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը:

ՙՇանսի-Նաիրիտ՚ համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է ՙՇանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության՚ (ՉԺՀ) եւ ՙՆաիրիտ՚ ՓԲԸ (ՀՀ) միջեւ 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: ՙՇանսի-Նաիրիտ՚-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40 %:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Շանսիի նահանգապետ Վան Ցզյունին: Քննարկվել են այս նահանգի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply