Հայաստանը հաղթեց Ֆրանսիային 7 միավորի առավելությամբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 26, 2009 1:00

shaxmatՓարիզում երեկ ավարտված արագ շախմատի Հայաստան-Ֆրանսիա մրցամարտում Հայաստանը հաղթեց 19,5:12,5 հաշվով:
Երեկ անցկացրած 4 տուրերում էլ Հայաստանի հավաքականը  հաղթեց միևնույն  2,5:1,5 հաշվով: Իսկ նախորդ օրը անցկացված 4 տուրից հետո Հայաստանի հավաքականն առջևում էր  9,5: 6,5 հաշվով: Մեր երկրի հավաքականից իրեն լավագույնս դրսևորեց Տիգրան Պետրոսյանը, որը 8 հնարավորից վաստակեց 6 միավոր: Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն վաստակեցին 4,5-ական միավոր:

Դիտվել է 1721 անգամ:
Print Friendly

Leave a Reply