Հայաստանի սամբիստները նախապատրաստվում են «Ատայկիում»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 4, 2010 15:37

Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Բելառուս և «Ստայկի» մարզահամալիրում կնախապատրաստվի  մայիսի 13-17-ին  Մինսկում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը: Մարզական սամբոյի մրցումներում Հայաստանը կներկայացնեն ` Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ) , Մուշեղ Հովսեփյանը (82 կգ): Կանանց մրցումներին կմասնակցի Ռուզաննա Սարգսյանը (48 կգ): Իսկ ահա, Վաչիկ Վարդանյանն (68 կգ) ու Արտակ Ծատինյանը (90 կգ) ուժերը կչափեն մարտական սամբոյի մրցումներում: Հավաքականի գլխավոր մարզիչն է Գուրգեն Սևոյանը:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply