ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց Չեխիայի դեսպանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2010 14:10

Մայիսի 4-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբին:

Ողջունելով դեսպանին` տկն Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց նրան հայ-չեխական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ գործադրած ջանքերի, մասնավորապես ուսանողական կրթաթոշակային տեղերը վերականգնելու և Չեխիայի բուհերում հայ ուսանողներին ուսումնառության հնարավորություն տալու համար: Ուսանողների կրթաթոշակի հարցը հանձնաժողովի նախագահը բարձրացրել էր Չեխիայի խորհրդարանական պատվիրակության հետ մարտին կայացած հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը քննարկվեցին ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի իրականացման  հետագա  քայլերին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, հայ-չեխական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող հարցեր: Կողմերը մտահոգության հայտին ՙԵվրանեսթի՚ մեկնարկի ձգձման առնչությամբ, նշելով, որ Բելառուսին ՙԱրևելյան գործընկերության՚ ձևաչափից օտարումը չի բերելու այդ երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրների լուծմանը:

Դեսպանը տիկին Զոհրաբյանին տեղեկացրեց Չեխիայում տիրող նախընտրական քաղաքական իրավիճակին, իսկ տկն Զոհրաբյանը դեսպանի  խնդրանքով ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարության քաղաքական դրդապատճառները` գոհունակությամբ արձանագրելով, որ միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է Թուրքիայի վարած անհետևողական քաղաքականության հետևանքով հայկական կողմի կատարած այդ քայլի անհրաժեշտությունը: Դեսպան Իվան Եսթրաբին հույս հայտնեց, որ Չեխիայում այս ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կայցելի Չեխիա: Հանդիպմանը քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply