Արտակարգ պատահարների ամփոփագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2010 12:52

Հեղեղումներ Լոռու մարզում

Մայիսի 3-ին, ժամը 10.00-ին Ալավերդու քաղաքապետից ստացված տեղեկության համաձայն` անդադար անձրեւների հետեւանքով «Սանահին» և «Ակներ» թաղամասեր տանող ճանապարհին հա­րա­կից հեղեղատարի ջրահեռացման առուն լցվել է ջրաբերուկներով, ինչի հետեւան­քով ճանապարհը ջրածածկվել է եւ դարձել անանցանելի:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի պետը:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հեղեղատարի մաքրման ուղղությամբ:

Փլուզում անձրեւներից

Նույն օրը, ժամը 11.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրեւ­նե­րի հետեւանքով Վարդաձոր գյուղում մասնակիորեն փլուզվել են երկուական անասնագոմ և հացատուն:

Զոհեր եւ վիրավորներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի պետը:

Անձրեւների շարունակվելու դեպքում առկա է հացատների և անասնագոմերի ամբողջությամբ փլուզվելու վտանգ:

Ավտոմեքենան ընկել է գետը

Նույն օրը, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ավ­տո­մե­քե­նա է ընկել գետը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2121» մակնիշի 063 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից և ընկել գետը: Վարորդին հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ավտոմեքենայից:

Ժամը 19.30-ին փրկարարների եւ տեղի բնակիչների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից:

Զոհեր և վիրավորներ չկան:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply