Հանցագործությունների թիվը կրճատվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2010 10:56

Այս տարի  ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սպանության 3 դեպք, որոնք բացահայտվել են։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 4 դեպք, որոնցից բացահայտվել է 2-ը։ Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Նույն ժամանակահատվածում երկրում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 221 դեպք, որոնցից բացահայտվել է 202-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 8 դեպք։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է նմանատիպ հանցագործության 255 դեպք, որոնցից բացահայտվել է 217-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 9 դեպք։

Անցած ամիս  արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 5 դեպք, որոնցից բացահայտվել է 4-ը։
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է նմանատիպ հանցագործության 6 դեպք, որոնցից բացահայտվել է 5-ը։

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply