Ադրբեջանի ներքին զորքերի հրամանատարը մեկնել է Թուրքիա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2010 18:42

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Զաքիր Հասանովը Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության հրավերով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի Ներքին զորքերի հայտնած տեղեկատվության համաձայն, եռօրյա այցի ընթացքում կքննարկվեն համապատասխան կառույցների միջև համագործակցության հեռանկարները:

Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության կողմից Հասանովը կպարգևատրվի Թուրքիայի զինված ուժերի “Արժանապատվության” մեդալով:

Նշենք, որ 1997 թվականին Ադրբեջանի Ներքին զորքերն ու Թուրքիայի Ժանդարմերիայի ուժերը ստորագրել են պաշտպանության և մատակարարումների, կադրերի պատրաստման մասին արձանագրություն:

Արձանագրության շրջանակներում Ներքին զորքերը սերտորեն համագործակցում են Թուրքիայի համապատասխան կառույցի հետ:

Դիտվել է 1726 անգամ:
Print Friendly

Leave a Reply