ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել արտառոց միջադեպ:

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 3, 2010 17:37

Օրերս ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել արտառոց միջադեպ: Ապրիլի 28-ին, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ 60925 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խոսրով Յուրիի Շադյանը` ինքնախեղման նպատակով իրեն հասցված վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Որոշ լրատվամիջոցներ նշված դեպքը փորձում են կապել ՀՀ պաշտպանության նախարարի անվան հետ, ինչը կանխամտածված հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1932 անգամ:
Print Friendly

Leave a Reply