Վարչապետը ծանոթացել է Սպիտակ քաղաքի բնակարանաշինության աշխատանքների ընթացքին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2010 17:28

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք։ Վարչապետը նախ այցելել է «Վարպետաց թաղամաս», որտեղ ծանոթացել է կառուցապատման աշխատանքների ընթացքին եւ որակին, այնուհետեւ խորհրդակցություն է անցկացրել Սպիտակի քաղաքապետարանում։
Կառավարության ղեկավարին ներկայացվել են աշխատանքներն ավարտին հասցնելու կոնկրետ ժամկետներ։ Անդրադարձ է եղել 1988 թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած շահառուների բնակարանով ապահովման խնդիրներին։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշված շինաշխատանքների թերությունների շտկման հարցերին։ Ոլորտի պատասխանատուները վստահեցրել են, որ ըստ ժամանակացույցի, բոլոր թերությունները շտկվում են։
Կառավարության ղեկավարը խոսել է «Վարպետաց թաղամասի» կառուցման մասին, նշելով, որ անհրաժեշտ է թաղամասի զարգացման բիզնես ծրագիր։ Այն պատրաստելու հանձնարարականը տրվելու է Ազգային մրցունակության խորհրդին եւ շահագրգիռ մարմիններին։
Տրվել են համապատասխան հանձնարարականներ շինարարական աշխատանքները լավագույնս կազմակերպելու եւ ժամանակին ավարտելու վերաբերյալ։

Դիտվել է 1745 անգամ:
Print Friendly

Leave a Reply