Բաքուն նոր հավակնություններ ունի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2010 15:10

Ադրբեջանի ներկայացուցիչները ցանկանում են հյուրընկալել 2014-ի Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին: Նրանք հայտ են ներկայացրել, Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ) և վճարել 350 հազար եվրո, որպեսզի այդ ստուգատեսը կայանա Բաքվում: Նախատեսվում է, որ այն պետք է մեկնարկի սեպտեմբերի 24-ին և ավարտվի  հոկտեմբերի 4-ին: Սպասվում է 150 տղամարդկանց և 120 կանանց հավաքականների մասնակցություն:  Բացի Բաքվից Շախմատի համաշխարհային օլիպիադայի մրցավայր դառնալուն հավակնում են նաև  Բուլղարիայի Ալբենա և Նորվեգիայի Տրոմսե քաղաքները:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply