Հայաստանի թենիսիստուհիների անհաջող մրցելույթը տանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2010 15:01

Անընդատ տեղացող անձրևը խանգարեց թենիսիստուհիների «Ֆեդերացիայի գավաթի» եվրաաֆրիկյան գոտու 2-րդ խմբի երևանյան մրցաշարի մասնակիցներին: Այնուամենայնիվ, բոլոր հանդիպումները կայացան: Ցավոք, Հայաստանի կանանց ընտրանին անհաջող հանդես եկավ: Մերոնք զիջեցին Նորվեգիայի (1:2), Ֆինլանդիայի (1:2) և Վրաստանի (0:2) հավաքականներին և խմբում զբաղեցրին վերջին 4-րդ տեղը։Փոքր սփոփանք կարելի է համարել, որ անցումային խաղում Հայաստանի հավաքականը ուժերը չափեց զուգահեռ խմբում նույնպես անհաջող հանդես եկած Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի հետ: Մերոնք, հաղթելով 2:1 հաշվով, պահպանեցին տեղը 2-րդ խմբում։

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply