«Միկան» մնաց առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 3, 2010 14:54

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում առաջատարները միավորների կորուստներ չունեցան: Առաջին տեղը զբաղեցնող Աշտարակի «Միկան» երևանյան սեփական խաղադաշտում առավելության հասավ բարձրագույն խմբի նորեկ «Իմպուլսի» նկատմամբ` 1:0: Հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփեց պաշտպան Հրայր Մկոյանը: Երկրորդ տեղում ընթացող Երևանի «Փյունիկը» Կապանում 6:1 հաշվով հաղթեց տեղի «Գանձասարին»` 6:1: Ուշագրավ է, որ Գևորգ Ղազարյանը դարձավ հեթտրիկի հեղինակ: Երեքական միավոր վաստակեցին նաև 3-րդ և 4-րդ տեղերում ընթացող «Ուլիսը» և «Բանանցը», որոնք հյուրընկալվելիս համապատասխանաբար հաղթեցին «Շիրակին» (2:0) և «Կիլիկիային» (3:0): Վաստակած 15 միավորով աղյուսակը գլխավորում է «Միկան»: 1 միավորով ետ է մնում «Փյունիկը»: «Ուլիսը» ունի 13, «Բանանցը»` 11 միավոր:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply