Մրցում են Ֆրանսիայի ու Հայաստանի շախմատի հավաքականները
ՍՊՈՐՏ | ankakh | հունիսի 25, 2009 19:06
Փարիզում շախմատային մրցամարտ են անցկացնում Ֆրանսիայի և Հայաստանի հավաքականները: Ըստ մրցակարգի` 2 օրվա ընթացքում խաղալու են արագ շախմատի 8 տուր: Շախմատիստներից յուրաքանչյուրը երկու անգամ սպիտակ և սև խաղաքարերով մրցելու է հակառակորդի հավաքականի բոլոր` 4 խաղացողների հետ:
Հայաստանի հավաքականը հանդես է գալիս մարտական կազմով` Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան: Ֆրանսիայի հավաքականում են Մաքսիմ Վաշիե– Լագրավը, Լորան Ֆրեսինեն, Ժոել Լոթյեն Քրիստիան Բաուերը:
Մրցամարտի 1-ին կեսը հաջող էր մերոնց համար: 1-ին և 4-րդ տուրերում Հայաստանի հավաքականը մրցակցին հաղթեց 3:1 հաշվով: 2-րդ տուրում առավելության հասան ֆրանսիացի շախմատիստները` 2,5:1,5, իսկ 3-րդ տուրում գրանցվեց մարտական ոչ–ոքի` 2:2:
Դիտվել է 2344 անգամ:





Facebook
Tweet This