Հեծանվային սպորտ. կընտրվի նոր նախագահ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 25, 2009 19:02

hecanvayin sportՀեծանվային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լևոն Աբրահամյանը, ով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելա Քոչարյանի զարմիկն է,

հայտնել էր, որ պատրաստ է զիջել իր զբաղեցրած պաշտոնը նրան, ով կկարողանա ավելի մեծ ներդրումներ կատարել այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու համար:

Այսօր կկայանա հեծանվային սպորտի ՀՀ ֆեդերացիայի համաժողովը և, ամենայն հավանականությամբ, կընտրվի նոր նախագահ: Այդ պաշտոնը զբաղեցնելուն հավակնում է Ալեքսանդր Բերեզովսկին: Նա նախկին հեծանվորդ է, ԽՍՀՄ պատանեկան առաջնության մրցանակակիր, տարիներ շարունակ հանդես է եկել հեծանվային սպորտի մեր երկրի հավաքականում:

38-ամյա Բերեզովսկին Հայաստանի ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյա է: Նա ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ավագ եղբայրն է:

Դիտվել է 1399 անգամ:
Print Friendly

Leave a Reply