ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Մամուլի ազատության օրվա առթիվ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2010 11:35

Այսօր մամուլի ազատության համաշխարհային օրն է: Այս առիթով համաշխարհային հանրությանը ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:

Խոսքի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, որն  ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում: Բայց աշխարհում կան պետություններ  և այնպիսիք, որոնք ուժ են բանեցնում  այդ իրավունքը բազմաթիվ ճանապարհներով խոչընդոտելու :

Նրանք սահմանում  են բարձր հարկեր` օրաթերթերը դարձնելով  այնքան թանկ, որ մարդիկ գնելու հնարավորություն  չեն ունենում: Անկախ հեռուստա- և  ռադիոընկերությունները զրկվում  են եթերից, եթե քննադատում են Կառավարության  քաղաքականությունը: Գրաքննիչներն ակտիվ են նաև համացանցում` սահմանափակելով ինտերնետի և նոր լրատվության օգտագործումը:

Որոշ լրագրողներ ենթարկվում են ճնշումների, ազատազրկման  և անգամ վտանգում են իրենց կյանքը`  պարզապես տեղեկություններ և գաղափարներ որոնելու, ստանալու և ցանկացած ԶԼՄ-ների միջոցով տարածելու իրենց իրավունքը կիրառելու պատճառով` անկախ պետական սահմաններից:

Անցյալ տարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտեց 77 լրագրողների  սպանությունը: Նրանք պատերազմի թղթակիցներ չէին, ովքեր մահացան կռվի ժամանակ: Նրանցից շատերը աշխատել են փոքր տեղական հրատարակչություններում խաղաղ ժամանակ: Նրանք մահացել են, երբ փորձել են անօրինական գործունեությունը կամ կոռուպցիան բացահայտել:

Ես դատապարտում  եմ այս սպանությունները և պնդում, որ պատասխանատուները պատժվեն: Բոլոր  պետությունները պարտավոր են պաշտպանել նրանց, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում: Այս պաշտպանությունը պետք է ներառի լրագրողների հանդեպ հանցանք գործած անձանց հետախուզում և դատապարտում:

Անպատժելիությունը հանցագործներին և մարդասպաններին կանաչ  լույս է տալիս և հզորացնում նրանց, ովքեր թաքցնելու որևէ բան ունեն: Իսկ հեռահար ժամկետում` այն հասարակության վրա քայքայիչ և վնասող ազդեցություն է ունենում:

Այս տարվա թեման  է. «Տեղեկատվության ազատություն. տեղեկացված լինելու իրավունքը». Ես ողջունում  եմ դեպի նոր օրենքներ տանող համընդհանուր միտումը: Օրենքներ, որոնք ճանաչում են հանրայնորեն իրականացվող տեղեկատվության համընդհանուր իրավունքը:

Դժբախտաբար այս  նոր օրենքները ոչ միշտ են գործում: Պաշտոնական տեղեկատվության պահանջները հաճախ մերժվում են կամ հետաձգվում, երբեմն` տարիներով: Երբեմն տեղեկատվության վատ վերահսկումը մեղադրվում է: Բայց շատ հաճախ սա պատահում է գաղտնիության մշակույթի և թափանցիկության պակասի պատճառով:

Մենք պետք է  աշխատենք փոխել մեր վերաբերմունքը  և բարձրացնել իրազեկվածությունը: Մարդիկ ունեն տեղեկատվություն ստանալու իրավունք, որն ազդում է իրենց կյանքի վրա, և պետություններն ունեն պարտականություն ապահովել այդ տեղեկատվությունը: Այսպիսի թափանցիկությունը էական է լավ կառավարման համար:ՊԱ

Միավորված ազգերի կազմակերպությունը հետապնդման մեջ  գտնվող լրագրողների և արհեստավարժ լրատվամիջոցների կողքին է ամենուր: Այսօր, ինչպես ամեն օր, ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը և աշխարհի բոլոր մարդկանց ճանաչել լրատվամիջոցների կարևոր աշխատանքը և ոտքի ելնել հանուն տեղեկատվության ազատության:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply