Իսպանիան 2:0 պարտվել է ԱՄՆ հավաքականին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 25, 2009 18:58

Usa&SpainՀարավաֆրիկյան Հանրապետությունում շարունակվող ֆուտբոլի համադաշնության գավաթի խաղարկությունում անակնկալ է գրանցվել. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող 2008-ի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակչում 0:2 հաշվով զիջեց ԱՄՆ ներկայացուցիչներին:

Հանդիպման 26 և 74-րդ րոպեներին գոլերի հեղինակներ դարձան ամերիկացիները` 19-ամյա Ջոզի Ալտիդորը և Դեմսին: Իսպանիայի ընտրանին 15 խաղ անընդմեջ շարունակում էր հաղթարշավը և չէր պարտվել:

Այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենթե Դել Բոսկեն խաղից հետո ասել է. «Ամերիկացիներին կհաղթեինք, եթե կարողանայինք օգտագործել գոլային պահերը: Այսուհանդերձ, չի նշանակում, որ դադարում ենք աշխարհի լավագույն թիմը համարվելուց»:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply