Լևոն Արոնյանը հինգերոդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 2, 2010 21:16

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մայիսի մարզիկ-մարզուհիների դասակարգման աղյուսակը:Լևոն Արոնյանը շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում: Առջևում են նորվեգացի Մագնուս Կառլսենը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը: Մեր շախմատիստներից Վլադիմիր Հակոբյանը 43-րդ, իսկ Գաբրել Սարգսյանը` 55-րդ տեղերում են: Կանանց վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքներն ունեն Լիլիթ Մկրտչյանը  և Լիլիթ Գալոյանը, ովքեր զբաղեցնում են 26-րդ և 66-րդ հորիզոնականները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի  դասակարգման աղյուսակում եզրափակում է առաջին տասնյակը: Առաջին հորիզոնականում Ռուսաստանի հավաքականն է, ապա հաջորդում են  Ուկրաինայի, Չինաստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ադրբեջանի, Հունգարիայի, ԱՄՆ-ի նրկայացուցիչները: Հայաստանի կանանց ընտրանին 21-րդն է: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է:

Դիտվել է 1783 անգամ:
Print Friendly

Leave a Reply