Թմրանյութերի 89 տոկոսը Ադրբեջան է մտնում հարավային շրջաններից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 2, 2010 6:09

«Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջան մտնող թմրանյութերի 89 տոկոսը փոխադրվում է մաքսանենգ ճանապարհով հարավային շրջանների սահմանով». ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ, Թմրամոլության ու թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը:

«Ցավոք, մեր հասարակությունում ձևավորվել է կարծիք, թե այդ հիմնախնդրով պետք է զբաղվեն միայն իրավապահ մարմինները»: Նշելով, որ թմրամոլության դեմ պայքարն իրականում միայն իրավապահ մարմինների գործը չէ, Հասանովը մատնացույց է արել այլ երկրները, որտեղ տվյալ հիմնախնդրով զբաղվում են բոլոր կառույցները հասարակության հետ համատեղ:

«Իրավապահ մարմինների հետ միասին ադրբեջանական հասարակությունը նաև պետք է նպաստի այդ խնդրի լուծմանը: Ոչ կառավարական կազմակերպությունները, և հատկապես մամուլն ու կրոնական կառույցները «սպիտակ մահվան» դեմ պայքարում համատեղ գործունեություն պետք է իրականացնեն երիտասարդների ու երեխաների հետ և առավելագույնս օգտագործեն բոլոր հնարավորությունները»,-նշել է Հասանովը:

Դիտվել է 2101 անգամ:
Print Friendly

Leave a Reply