Երեւանում անցկացվեց մայիսմեկյան շքերթ ու հանրահավաք:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2010 21:05

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ, «Աշխատանքի օրվա» առթիվ Երեւանում անցկացվեց մայիսմեկյան շքերթ ու հանրահավաք: Մի քանի տասնյակ մարդիկ Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակից շքերթով շարժվեցին դեպի Ստեփան Շահումյանի հրապարակ, որտեղ անցկացրին իրենց հանրահավաքը: «Բարիքներ ստեղծող, երկիր ստեղծող, երկիր պաշտպանող մարդկանց տոնն է այսօր,Եվ ես հպարտ եմ, որ, թեեւ տոնը համարվում է պետական, միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է նշում Մայիսի 1-ը, աշխատավորության օրը»: Հիշելով, թե ինչ թափով ու հանդիսավորությամբ էր նշվում Մայիսի 1-ը խորհրդային տարիներին՝ Թովմասյանը ասաց. – «Այսօր բոլովին այլ է… այս տոնի տերը եղել է բանվոր դասակարգը: Այսօր հանրապետությունում ուղղակի ստրկացված են նրանք: Ոչ մի արդյունաբերական ձեռնարկություն չկա, աշխատանք չկա, գործազրկությունը խեղդում է, արտագաղթը խեղդում է: Ես ափսոսում եմ, որ մեր իշխանությունները այսպիսի անտարբերության են մատնում»:

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply