Մրցավար Արման Ամիրխանյանը կսպասարկի Չեռնոգորիա-Բելառուս հանդիպումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 25, 2009 18:54

Արման Ամիրխանյանը Մարզասերները տեղյակ են, որ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում աննախադեպ բան էր կատարվել «Կիլիկիա»-«Արարատ» (3:2) հանդիպման ժամանակաղը սպասարկած գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանը 11 մետրանոց տուգանային 3 հարված էր նշանակել արարատցիների դարպասին: Ընդ որում, այդ հարվածներից մեկն էլ նա կրկնել էր տվել:

Ստացվում է, որ Ամիրխանյանը 11 մետրանոց 4 հարված էր իրացնել տվել նույն թիմի դարպասին: Կատարվածը կասկածի տակ է դնում այս մրցավարի անաչառությունը: Այսուհանդերձ, նրան վստահել են, որ սպասարկի հուլիսի 2-ին Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Սուտեսկաե»(Չեռնոգորիա)- «ՄՏԶՌԻՊՕ» (Բելառուս) թիմերի հանդիպումը:

Եթե Ամիրխանյանը նույնը կրկնի նաև այս թիմերի հանդիպման ժամանակ, ապա նրա «համբավը» կտարածվի աշխարհում: Հավելենք, որ Ամիրխանյանին կօգնեն եզրային մրցավարներ Արթուր Մուրադյանը, Վանիկ Սիմոնյանը: 4-րդ մրցավարն է Արարատ Ճաղարյանը, ով գլխավորում է Ֆուտբոլի ՀՀ ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply