Եվրոպայի ռեկորդակիրը` նոր դերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 1, 2010 14:43

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի Ռոբերտ Էմմիյանը:

Այդ կազմակերպության նախագահը Սարգիս Խաչատրյանն էր, որը վերջին երեք տարիներին առողջական խնդիրներ ունի: Այդ է պատճառը, որ Թեքեյան մշակութային կենտրոնի դահլիճում կայացած Հայաստանի այս մարզաձևի ֆեդերացիայի համաժողովում Էմմիյանը միաձայն ընտրվեց նախագահ: Նա  45 տարեկան է, Ֆրանսիայում աշխատել է որպես մարզիչ, ապա Կատարի օլիմպիական ազգային կոմիտեի նախագահի խարհրդականն է եղել: Այժմ Էմմիյանը կրկին Ֆրանսիայում է և այդ երկրի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի օգնականն է, զբաղվում է հեռացատկորդների հարցերով: Ընդ որում, այդ մրցաձևում ֆրանսիացիները վերջին շրջանում ակնառու հաջողություններ ունեն` աշխարհի ձմեռային առաջնության ոսկե, արծաթե մեդալներ: Ի դեպ, Էմմիյանին է պատկանում հեռացատկի Եվրոպայի ռեկորդը (8 մ 86 սմ), որը գերազանցել չի հաջողվում արդեն  քսաներեք տարի:

«Անկախ»-ին Էմմիյանն ասաց, որ այսուհետ ավելի հաճախակի կլինի Հայրենիքում, իսկ բնակվելով Փարիզում հնարավորություն կունենա ավելի արագ հարցերը կարգավորել Եվրոպայի և միջազգային աթլետիկայի ֆեդերացիաների ղեկավարների հետ: Նա նշեց, որ կուտակված խնդիրներ կան և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարները խոստացել են աջակցել, որպեսզի դրանք կարգավորվեն: Հիշեցնենք, որ Երևանը շարունակում է մնալ Եվրոպայում միակ մայրաքաղաքը, որը չունի աթլտիկայի ժամանակակից մարզադաշտ:



Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply