Սյունիքի նպաստառուներից 984.500 դրամ է գանձվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 25, 2009 18:32

qartezՍյունիքի մարզում ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների ցուցակներում ճշգրտման աշխատանքներ տանելիս ընթացիկ տարում 984.500 դրամ գումար է գանձվել և պետբյուջե վերադարձվել: Որոշ ընտանիքներ կամովի են վերադարձրել իրենց անօրինական վճարված այդ գումարները, իսկ ոմանցից էլ գումարները բռնագանձվել են դատական կարգով:

Միայն Կապանի տարածաշրջանից հունիսի 1-ի դրությամբ մոտ 25-30 ընտանիքներից գանձվել է 287.500 դրամ: Ըստ Կապանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Յուրա Մնացականյանի՝ ընտանիքների ներկայացրած սխալ տվյալների հետևանքով է, որ գումարները գանձելու հարկ է առաջացել:

2009թ. Սյունիքում հաշվառված 4.868 կարիքավոր ընտանիքներից միայն 4.197-ն է ընդգրկվել աղքատության ընտանեկան նպաստի համակարգում` անցած տարվա 4.960-ի փոխարեն: Իսկ ընտանեկան նպաստի համակարգից դուրս մնացածներին, ըստ պատասխանատուների, դրամական օգնություն է տրամադրվել:

Յուրաքանչյուր ընտանիքին հատկացվող միջին ամսական նպաստը կազմում է 20.974 դրամ:

Դիտվել է 1354 անգամ:
Print Friendly

Leave a Reply