Ձախորդ օրեր Բաքվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 1, 2010 14:23

Բաքվում  անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում  անհաջողության մատնվեց նաև 60 կգ քաշային Հրայր Մաթևոսյանը: Երևանցի  մարզիկը քառորդ եզրափակչում զիջեց Գերմանիայի ներկայացուցիչ Թոմաս Վարենհոլտին` 2:7: Նրանից առաջ ձախողվել էին մեր երկիրը ներկայացնող հինգ բռնցքամարտիկները: Այդպիսով, մերոնք անմասն մնացին Ադրբեջանի մայրաքաղաքի ռինգում խաղարկված մեդալներից, նաև չտիրացան օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի: Կարելի է ասել, որ Բաքվում այդ ամենն անելը դժվար էր, մրցավարներն անաչառ չէին և այլն, սակայն մինչև մեկնելն անհրաժեշտ էր լուրջ մտածել, հաշվի առնել բոլոր հնարավորությունները: Մինչդեռ, այնպես ստացվեց, որ Հայաստանի ներկայացուցիչները  պարզապես  ձախորդ օրեր են անցկացրին  սահմանակից երկրում: Ինքնին հարց կարող է առաջանալ, այդ դեպքում իմաստ ուներ մերոնց Բաքու գնալը: Ի դեպ, նախորդ տարի ադրբեջանցիները, Երևանում մասնակցելով Եվրոպայի երիտասարդների ձյուդոյի առաջնությանը, տուն էին վերադարձել մեդալների հարուստ ավարով: Նաև ի պատիվ ադրբեջանցի ըմբիշի հաղթանակի Հայաստանի մայրաքաղաքում հնչեցվել էր Ադրբեջանի օրհներգը, բարձրացվել էր այդ երկրի դրոշը:

Դիտվել է 1719 անգամ:
Print Friendly

Leave a Reply