Թանգարանների եվրոպական գիշեր – 2010

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 1, 2010 12:43

Թանգարանների եվրոպական գիշեր – 2010 /անցկացվում է Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո / 1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հանդես է գալիս թանգարանները գարնանային որևէ կիրակի իրենց դռներն հասարակության առջև անվճար բացելու նախաձեռնությամբ` ինչը և ոգևորությամբ ընդունվում է ոչ միայն ֆրանսիայի թանգարանների, ալև Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 39 երկրների /2001 թ-ից/ կողմից` ստանալով □Թանգարանների գարուն□ անվանումը: Նախաձեռնության նպատակը հասարակության ուշադրությունը դեպի թանգարանները հրավիրելն է, որոնք <<մեր կողքին են` շատ մոտ, սակայն և շատ հեռու>>: Այսպիսով 2005 թ.-ից <<Թանգարանների գիշերվա>> մեկնարկով հնարավորություն է ընձեռվում հասարակության առավել մեծ խմբերի, հատկապես գիշերասեր երիտասարդությանը, այցելել թանգարաններ: Մտածված լինելով որպես տոնական և հաղորդակցություն ապահովող նախաձեռնություն, Թանգարանների եվրոպական գիշեը, որը սկսում է արևի մայրամուտի հետ և ավարտվում կեսգիշերին, կոչված է թանգարանային հավաքածուների և մշակութային հարստությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև այցելուների առավել լայն շրջանակների նվաճմանը: Թանգարանների եվրոպական գիշերը անցկացվում է մայիսի 18-ի` Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրը` միավորելով այս 2 տոները: Թանգարանների միջազգային խորհուրդը /ԻԿՕՄ/ հանդես է եկել առաջարկությամբ` 2010 թ. Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն իրականացնել <<Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության>> խորագրիր շրջանակում:Թանգարանների եվրոպական գիշեր – 2010 /անցկացվում է Եվրոպայի խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո / 1999թ. Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հանդես է գալիս թանգարանները գարնանային որևէ կիրակի իրենց դռներն հասարակության առջև անվճար բացելու նախաձեռնությամբ` ինչը և ոգևորությամբ ընդունվում է ոչ միայն ֆրանսիայի թանգարանների, ալև Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 39 երկրների /2001 թ-ից/ կողմից` ստանալով □Թանգարանների գարուն□ անվանումը: Նախաձեռնության նպատակը հասարակության ուշադրությունը դեպի թանգարանները հրավիրելն է, որոնք <<մեր կողքին են` շատ մոտ, սակայն և շատ հեռու>>: Այսպիսով 2005 թ.-ից <<Թանգարանների գիշերվա>> մեկնարկով հնարավորություն է ընձեռվում հասարակության առավել մեծ խմբերի, հատկապես գիշերասեր երիտասարդությանը, այցելել թանգարաններ: Մտածված լինելով որպես տոնական և հաղորդակցություն ապահովող նախաձեռնություն, Թանգարանների եվրոպական գիշեը, որը սկսում է արևի մայրամուտի հետ և ավարտվում կեսգիշերին, կոչված է թանգարանային հավաքածուների և մշակութային հարստությունների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև այցելուների առավել լայն շրջանակների նվաճմանը: Թանգարանների եվրոպական գիշերը անցկացվում է մայիսի 18-ի` Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրը` միավորելով այս 2 տոները: Թանգարանների միջազգային խորհուրդը /ԻԿՕՄ/ հանդես է եկել առաջարկությամբ` 2010 թ. Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն իրականացնել <<Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության>> խորագրիր շրջանակում:

Դիտվել է 1776 անգամ:
Print Friendly

Leave a Reply