Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2010 12:26

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Միջազգայնորեն նշվող այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատավորների իրավունքների պաշտպանությանը:

Սրանք հարցեր են, որոնք ուղղակիորեն շաղկապված են երկրի տնտեսական կյանքի հետ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր դրսեւորումներն ունեցավ նաեւ Հայաստանում: ՀՀ իշխանությունները կատարեցին եւ շարունակում են կատարել քայլեր, որոնք ուղղված են հնարավորինս նվազագույնի հասցնելու ճգնաժամի բացասական հետեւանքները եւ խրախուսելու արագ վերականգնումը: Այս ընթացքում մենք մեծ ուշադրությամբ եք հետեւել հատկապես սոցիալական ոլորտին եւ արել ենք առավելագույնը աշխատատեղերի պահպանման ուղղությամբ: Պետությունը հստակորեն կատարել է իր պարտականությունները սոցիալական բոլոր տեսակի վճարների ու աշխատավարձերի առումով:

Այս տարվա առաջին ամիսների տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր են, քան մեր ակնկալիքներն էին: Դա նշանակում է, որ տնտեսական աճն իր հետ բերելու է նոր աշխատատեղեր եւ կենսամակարդակի բարձրացում:

Կրկին շնորհավորում եմ մայիսմեկյան տոնի առթիվ` այն համոզմունքով, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է հայրենիքի կառուցման ու ստեղծագործ արարման իր ուղին:

Դիտվել է 1703 անգամ:
Print Friendly

Leave a Reply