Աֆղանստանում սպանվել է Թալիբան շարժման 23 զինյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2009 18:11

afghanstanԱֆղանստանի բանակայինները Թալիբան շարժման զինյալների հետ բախումներում սպանել են 23 մարդու: Բախումները տեղի են ունեցել երկրի հարավային` Օրզջան նահանգում: Սպանվածների թվում է թալիբների հայտնի առաջնորդ Մոլլա Իսմայիլը, ով սերտ կապեր ունի «Ալ Քաիդա»-ի հետ: Ի դեպ, «Բի Բի Սի»-ն հրապարակել է տվյալներ, ըստ որոնց` Աֆղանստանի Բղրամ շրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում, 27 մարդիկ, որոնք կասկածվում են «Ալ Քաիդա»-ին անդամակցելու և օգնություն ցուցաբերելու մեջ, ենթարկվել են կտտանքների ու տանջանքների: Ըստ նույն աղբյուրի` 2002-2008 թթ. ձերբակալված կասկածյալների հետ վարվել են «ինչպես անասունների». նրանցից խոստումներ կորզելու նպատակով ամերիկացի զինվորականները դիմել են անմարդկային քայլերի` ձմռանը սառը, իսկ ամռանը տաք ջուր են լցրել նրանց վրա, գազազած շներ են բաց թողել, սպառնացել են գնդակահարել, մերկացրել են:

BBC, Al Jazeera

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply