Գիտական կոնֆերանս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 1, 2010 8:14
Ապրիլի 30-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց գիտական կոնֆերանս` նվիրված Հայաստանի Հանրապետության սահմանադրության 15-ամյակին:
Կոնֆերանսին հրավիրված էին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը եւ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:
Բացման խոսքում պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի կազմակերպիչներին պատմության եւ իրավագիտության ֆակուլտետին, նման միջոցառում կազմակերպելու, ինչպես եւ բարձրաստիճան հյուրերին` մասնակցության համար:
Ողջույնի խոսքով հանդես եկան սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:
Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության գլխավոր օրենքի 15-ամյակի հոբելյանի կապակցությամբ եւ հավաստեց, որ իր ղեկավարած կառույցը ամեն ինչ կանի Սահմանադրության տառն ու ոգին պահպանելու համար:
Այնուհետեւ անմիջական հարց ու պատասխան ծավալվեց ուսանող¬դասախոսների եւ հյուրերի միջեւ, քննարկվեցին Սահմանադրությանն առնչվող խնդիրներ:
Գիտական կոնֆերանսի ընթացքում ՙԻրավական, ժողովրդական պետության սահմանադրական հիմնական բաղադրիչները՚ թեմայով զեկուցումներով հանդես եկան պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները£






Facebook
Tweet This
Email This Post
