ՈՐՈՆՎՈՒՄ Է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2010 9:08

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Երեւան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի 150 շենք 49 բնակարանի բնակիչ, 1991 թ. ծնված Անուշիկ Հակոբի Օհանյանը, որը 2010 թ. ապրիլի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:
Արտաքին նկարագիրն է`հասակը` 160 սմ, լիքը կազմվածքով, կլորավուն դեմքով, շագանակագույն, երկար մազերով, շագանակագույն աչքերով, պարանոցը ի ծնե թեքված է դեպի աջ, պարանոցի աջ հատվածում առկա է հետվիրահատական սպի:
Հագին եղել է` սեւ բաճկոն, կապույտ ջինսե անդրավարտիք, սպիտակ կոշիկներ:
Ա. Օհանյանը սովորում է Վարդաշենի 9-րդ փողոցի թիվ 66 հասցեում գտնվող արհեստագործական ուսումնարանում:
Նրա վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 45-02-02, 1-02 հեռախոսահամարով, դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին:

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply