ԱՌԳՐԱՎՎԵԼ Է ՙԱՓԻՈՆԻ՚ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 1, 2010 8:58

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողները ապրիլի 30-ին, ժամը 00.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 հասցեում գտնվող ՙՍիլաչի՚ հյուրանոցի մոտից, առանձնապես խոշոր չափի ՙափիոն՚ թմրամիջոց իրացնելու պահին բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 1978 թ. ծնված Մոհամմադ-Զահեր Մ.-ին, 1969 թ. ծնված Լազգին Տ.-ին և 1967 թ. ծնված Ալի Ա.-ին, որոնց մոտից հայտնաբերվել և առգրավվել է 3.100 գ կշռով մուգ շագանակագույն ափիոնանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply