Իրականացվել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 30, 2010 20:49
Ապրիլի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,226,141 ԱՄՆ դոլար`386.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 54,678,847 ԱՄՆ դոլար` 388.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 385.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ապրիլի 19–ից 25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 13.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 35.7 մլն ԱՄՆ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
