Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 30, 2010 20:21

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը, ով վերջերս գտնվում էր Հայաստանում  և   հադիպել էր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, շնորհակալական նամակ է հղել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը խորին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին` ի նպաստ Ֆրանկոֆոնիայի զարգացման մեծ անձնական ներդրման համար:
ՙՄաղթում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի և   Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությունը էլ ավելի խորանա` ի շահ բոլորիս՚, ասվում է Աբդու Դիուֆի նամակում:
Հիշեցնենք, մայիսի 4-6-ը Երևանում` ՀՀ Ազգային Ժողովի շենքում, տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը:
Համաժողովին կմասնակցեն ավելի քան 80 ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1680 անգամ:
Print Friendly

Leave a Reply