Հանդիպում Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 30, 2010 19:59

Ապրիլի 30-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ  և լիազոր դեսպան Պետրի Սալոյին:
Հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և Ֆինլանդիայում ՀՀ արտակարգ  և լիազոր դեսպան Արա Այվազյանը:
Ողջունելով հյուրին` տկն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեծ տպավորություններով է վերադարձել Ֆինլանդիայից, ուր ս.թ մարտի 1-5 կատարած այցի ընթացքում գենդերային խնդիրներից բացի` քննարկվել են միջխորհրդարանական ու միջպետական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Դեսպան Պետրի Սալոյը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ Ֆինլանդիայի խորհրդարանում շուտով կվերակազմավորվի Ֆինլանդիա-Հայաստան բարեկամության խումբը և միջխորհրդարանական համագործակցությանն ուղղված քայլերը ավելի ակտիվ բնույթ կստանան:
Դեսպանի խնդրանքով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով նաև Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարն է, տեղեկություն հաղորդեց վեհաժողովում կատարվող աշխատանքների մասին: Անդրադարձ եղավ Բալթիկ ծովի հարակից երկրների համանման կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի համագործակցության հնարավորություններին:
Հանդիպմանը քննարկվեցին նաև երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Ֆինլանդիայի համագործակցությանը, ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply