Բարեգործական գալա համերգ Կամերային երաժշտության տանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 30, 2010 16:50

Այսօր ժամը 18 -ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ստեֆան Էլմասի անվան երիտասարդ դաշնակահարների հանրապետական հինգերորդ մրցույթի դափնեկիրների բարեգործական գալա համերգը: Այն կանցկացվի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո: Համերգի կազմակերպմանն աջակցում են Երեւանի պետական կոնսերվատորիան, ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության գրասենյակը:

Համերգից գոյացած հասույթը կտրամադրվի զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաների համար Արտաշատ քաղաքում վերականգնողական կենտրոնի ստեղծմանը: Կենտրոնը կկառուցվի «Ստեֆան Էլմաս» հիմնադրամի հայաստանյան գործընկեր «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի (ՄՄԲՀ) աջակցությամբ

Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո անցկացվելիք ակցիան կնպաստի Արտաշատ քաղաքում վերականգնողական կենտրոնի ստեղծմանը, աջակցություն կլինի Արարատի մարզի մոտ 700 հաշմանդամ երեխայի:

Դիտվել է 2273 անգամ:
Print Friendly

Leave a Reply