Պահանջում են 20 տոկոսով զեղչել ուսանողական վարձավճարները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 30, 2010 16:12

Facebook սոցիալական ցանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի մայիսի 14-ին ժամը  15:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց տեղի կունենա համաուսանողական բողոքի հանրահավաք:  Միջոցառմանն իրենց  մասնակցությունը սոցիալական ցանցում արդեն իսկ հաստատել է 64 մարդ:

Կազմակերպիչները հանրահավաքի մասին հայտարարությունում նշում են.

Հաշվի առնելով ՀՀ կրթական համակարգի այս և մի շարք այլ արատավոր երևույթներով, պահանջում ենք.

• Ապաքաղաքականացնել բուհերի ինքնակառավարվող մարմինները (Ուսանողական խորհուրդներ, Ուսանողական գիտական ընկերություններ): Ուսանողների քաղաքականացման համար ստեղծել ազատ, քաղաքակիրթ և հավասար պայմաններ: Դադարեցնել ուսանողների հանդեպ քաղաքական հայացքների համար կիրառվող զանազան ճնշումները:

• Կասեցնել ՀՀ Կրթության և Գիտության նախարարի` ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերի կիսով չափ կրճատման մասին որոշումը: Ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի պետպատվերով տեղերը ավելացնել առնվազն մեկ անգամ:

• Քսան տոկոսոի չափով զեղչել վարձավճարները, վերջինիս զուգահեռ` բարձրացնել ուսանողական կրթաթոշակները:

• Բարձրացնել դասախոսների աշխատավարձերը, հնարավորություն տալ նրանց` լիարժեքորեն զբաղվելու գիտամանկավարժական գործունեությամբ: Բացառել կոռուպցիոն երևույթները: Անբարեխիղճ դասախոսների նկատմամբ կիրառել պատժամիջոցներ:

• Արցախից և ՀՀ հեռավոր շրջաններից մայրաքաղաքում կամ ՀՀ այլ քաղաքում սովորող ուսանողների համար ապահովել նորմալ հանրակացարանային պայմաններ:

Դիտվել է 2365 անգամ:
Print Friendly

Leave a Reply