«Համամերժում». կալանավորը հացադուլ է անում, իսկ ընկերները համերաշխություն են հայտնում

Օրվա լուր | | June 25, 2009 17:02

դատապարտյալների հիվանդանոց

Դատապարտյալների հիվանդանոց

Կալանավոր Անդրի Սեդոյանի հացադուլից հետո, որպես համերաշխության նշան, այսօր առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոցում» հացադուլի դիմում են ներկայացրել ևս 10 դատապարտյալներ։

35-ամյա Անդրի Սեդոյանը դատապարտված էր 3 տարվա ազատազրկման(գողության համար), և նրա վրա պետք է տարածվեր հանրապետության նախագահի համաներումը։ Սակայն հիմնարկի ղեկավարությունը մերժել է նրան համաներում տալ` պատճառաբանելով, թե նա տույժ ունի(տույժի դեպքում համաներում չի կիրառվում)։

Սեդոյանը, որպես բողոք, բերանը կարել է և հացադուլ հայտարարել։ Երեկ երեկոյան նրան տեղափոխել են Նուբարաշեն քրեկատարողական հիմնարկ (բերդ)։

Նրան տույժի էին ենթարկել դատապարտյալների հիվանդանոցի իր հիվանդասենյակում խաղաթղթեր հայտնաբերելու պատճառով։ Համերաշխություն հայտնած կալանավորներն ասում են, որ Սեդոյանի հինվանդասենյակում ևս երկու հոգի կան. «թե ինչու՞ են հատկապես որոշել, որ խաղաքարտերը նրանն են»։

«Նա ծանր հիվանդ է, իմունիտետը շատ ցածր է, չի դիմանա առանց դեղի և հացի»,-ասում է հացադուլի դիմում ներկայացրած կալանավորներից մեկը, որ դեռ չցանկացավ անունը հրապարակել։

Կալանավայրի ղեկավարությունն այս պահին բանակցություններ է վարում հացադուլի հայտ ներկայացրածների հետ, որ նրանք այդ քայլին չդիմեն։

Կալանվորներն ասում են, որ սա ոչ թե համաներում է, այլ համամերժում։

Ռուզան Ավոյան

Դիտվել է 1404 անգամ:
Print Friendly

Leave a Reply