Ոստիկանության կին ծառայողների խորհուրդը մեկ տարեկան է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 30, 2010 15:20

2009 թվականի ապրիլի 29-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ¬լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով ստեղծվեց ոստիկանության կին ծառայողների խորհուրդը; Խորհրդի նախագահ նշանակվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը, տեղակալ` ոստիկանության պետի ռեֆերենտ, ոստիկանության լեյտենանտ Նաիրա Դավթյանը;

Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, առանձնապես կարևորելով կին ոստիկանների ծառայությունը, բարձր գնահատելով նրանց նվիրումն ու աշխատանքը, հույս հայտնեց, որ խորհուրդն իր ավանդը կունենա կին ոստիկանների սոցիալական խնդիրների լուծման գործում, կնպաստի նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կխթանի ոստիկանության¬հասարակության կապի ամրապնդումը;

Ոստիկանության կին ծառայողների խորհրդի բազմաբնույթ աշխատանքը կանոնակարգելու, հիմնական խնդիրներն ու գործառույթները ճիշտ կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծվեցին աշխատանքային երեք խմբեր սոցիալական և առողջապահության, հասարակության հետ կապի և լրատվության, կրթության, մշակույթի և սպորտի;

Շնորհավորում ենք ոստիկանության կին ծառայողների խորհրդին կազմավորման միամյակի կապակցությամբ, մաղթում ենք բեղմնավոր աշխատանք, լավագույն ծրագրերի անվերապահ իրականացում;

Դիտվել է 2201 անգամ:
Print Friendly

Leave a Reply