Մերժված ուսուցիչները կդիմեն վճռաբեկ դատարան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 30, 2010 15:04

դատավոր Տիգրան Սահակյանը հրապարակում է դատավճիռը

Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի ուսուցիչների վերաքննիչ բողոքը՝վերականգնել իրենց նախկիին աշխատանքում  և վճարել հարկադիր  պարապուրդի գումարը:  Դատարանն անփոփոխ է թողել Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 22-ի վճիռը:

Հայցվոր 11 ուսուցիչների իրավապաշտպան Յուրա Եղիազարյանը Վերքաննիչ դատարանի որոշումը  համարում է անհիմն և ասում է,որ անպայման դիմելու են վճռաբեկ դատարան: «Փորձել են հաստատել 1-ին ատյանի ընդհանուր իրավասության  դատարանում բերված վճռի հանգամանքները և դա արել են ոչ մասնագիտական որակով: Դիմելու ենք վճռաբեկ դատարան՝ բողոքարկելով նույն հիմունքներով, ինչ վերաքննիչում, քանի որ մեր բերած որևէ հիմքի սպառիչ պատասխան չի տրվել»:

Եղիազարյանն ասում է, որ առկա են խախտումների բազմաթիվ դեպքեր այս գործում: Օրինակ՝ հայցվորներին ծանուցել են հնարավոր կրճատումների մասին առանց համապատասխան օրենսդրական հիմքի.Կառավարության որոշումը, որով 162 դպրոցը պիտի դառնար հիմնական, ծանուցման օրը դեռևս ուժի մեջ մտած չի եղել: Բացի այդ, հայցվորներին սահմանված ժամկետում չեն իրազեկել աշխատանքից ազատման հրամանագրի  մասին: «Բազմաթիվ հիմքներ կան, որոնք արձանագրված է նաև աշխատանքի պետական տեսչության արձանագրությունում, որ հայցվորների դիմումով դպրոցում ստուգումներ է կատարել ու արձանագրել խախտուները»,- ասում է Եղիազարյանը:

Հայցվորները դատավճռի հրապարակումից հետո քննարկում են իրենց հետագա անելիքները

Բացի այդ՝ աշխատանքից հեռացված ուսուցիչների թվում կան նաև մասնագետներ, որոնք դասավանդել են ցածր դասարաններում,  մինչդեռ  ուսուցիչների  հեռացման պատճառ է նշվում  այն, որ ավագ դասարաներ դպրոցն այլևս չունի:

Դպրոցի նախկին ուսուցիչներից Անահիտ Մնացականյանն ասում է, որ իրենք հաստատակամ են և  կհասնեն մինչև Եվրոպական դատարան:

Ֆիզիկայի նախկին ուսուցչուհի Անահիտ Հարությունյանն ասում է, որ 162 դպրոցի միջադեպը  վտանգ է ներկայացնում հիմնական դարձող բոլոր  դպրոցների  ուսուցիչների համար.  «Փաստորեն հիմնական դպրոց պատճառաբանությամբ տնօրենը  ուսուցիչներին հանգիստ կարող է դուրս շպրտել դպրոցից: Ամբողջ 25 ընտանիք սովի են մատնել այս ճգնաժամի պայմաններում»:

Նախկին ուսուցիչներն ասում են, որ այլևս իրենց նպատակը ոչ թե 162 դպրոցում նորից աշխատանքի անցնելն  է, այլ իրենց խախտված աշխատանքային իրավունքը վերականգնելը, վիրավորանքից ազատվելը:

Այս մասին  տես   նաև այստեղ

Դիտվել է 2956 անգամ:
Print Friendly

Leave a Reply