Արոնյանին հրավիրել են, բայց ոչ ստիպել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 30, 2010 14:07

Մարզաասերները տեղյակ են, որ  Լևոն Արոնյանը հստակ հայտնել էր իր դիրքորոշումը, որ չի պատրաստվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու ուղևորվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակցելու համար: Մինչև այդ, Շախմատի միջազգային  (ՖԻԴԵ) ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովն ասել  էր, որ այդ հարցի կապակցությամբ Արոնյանից ոչ մի առարկություն չի լսել: Եվ քանի որ հայ գրոսմայստերը կտրականապես բացառել էր, որ սահմանակից երկիր կարող է մեկնել, իր հերթին Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էլման Ռուստամովը ևս  տեսակետ է հայտնել: «Այդ մրցաշարը կազմակերպելու բանակցությունները ՖԻԴԵ-ի հետ շարունակվում են։ Ավելի կոնկրետ, խոսքը մրցաշարի մի մասը Բաքվում անցկացնելու մասին է: Մենք հրավիրել ենք Արոնյանին և նույնիսկ անվտանգության երաշխիքներ տվել։ Բայց Լևոնն ինքը չի ցանկանում ժամանել, իսկ  որևէ մեկին ստիպել` չենք պատրաստվում»,-ասել է Ռուստամովը։

Դիտվել է 1774 անգամ:
Print Friendly

Leave a Reply