Հայ հրացանակիրները ոչնչով չուրախացրին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 30, 2010 13:49

Լեհաստանի Գդանսկ քաղաքում անցկացվող  սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (մինչեւ 23 տարեկաններ) ոչնչով չուրախացրեց նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը:Արկադի Մուրադյանը խոցասուսերակիրների մրցումներում խմբային մրցաշարում հաղթեց միայն նորվեգացի Ֆրեդրիկ Բաքերին և չորս հանդիպում տանուլ տվեց: Այսպիսով, մեր հրացանակիրը չկարողացավ պայքարը շարունակելու իրավունք ստանալ: Նա 80 մասնակիցների մեջ զբաղեցրեց 69-րդ տեղը: Իսկ չեմպիոն դարձավ ռուսաստանցի Պավել Սուխովը, որը եզրափակիչում 15:10 հաշվով առավելության հասավ իտալացի Էնրիկո Գարոզոյի նկատմամբ: Ավելի վաղ մեր երկրի մյուս ներկայացուցիչը`ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը  57 ճկասուսերակիրների պայքարում հանգրվանել էր վերջին հորիզոնականում:

Դիտվել է 2611 անգամ:
Print Friendly

Leave a Reply