Փլուզման վտանգ, անձրևահոսքեր և հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 30, 2010 13:16

Փլուզման վտանգ

Ապրիլի 29-ին, ժամը 11.45-ին Կոտայքի մարզի Բջնի գյուղից ահազանգ է ստացվել, որ սարա­լան­­ջին գտնվող` 1-ին փո­­ղոցի 12-րդ փակուղու թիվ 1 տունը գտնվում է սողանքային գոտում, եւ առկա է փլվածքի առաջացման վտանգ:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչութան մասնագետները:

Տեղում պարզվել է, որ տան բակի բնահողը մոտ 1 մ լայնությամբ եւ 15 մ երկարությամբ նստվածք է տվել, եւ երեւույթը չկանխելու դեպքում հնարավոր է տանը հարակից հենապատի փլուզում:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:

Գրունտային ջրերի բարձրացում

Նույն օրը, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի տարածքում նկատվում է գրունտային ջրե­րի մակարդակի բարձրացում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութան օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ջրերի մակարդակի զգալի բարձրացման հետեւանքով ջրալցվել է Լ. Սարգսյա­նին պատկանող տան առաջին հարկը:

Գյուղապետի կողմից տան բնակիչներին ժամանակավոր կացարան է առա­ջարկ­վել:

Դեպքի մասին տեղյակ է պահվել Արարատի մարզպետը:

Հոսքեր անձրեւների հետեւանքով

Նույն օրը, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապան-Կավարտ բանավան ավտոճանա­պար­հի 5-րդ կմ-ում, սարալանջից տեղի է ունեցել ավազի հոսք:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչութան օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով «Լեն հանքեր» կոչվող թաղամասում մոտ 16 մ եր­կարությամբ եւ 5 մ բարձրությամբ հողի զանգված սահել է ներքեւ, լցվել ավտոճանապարհին` բարեբախտաբար չխոչընդոտելով երթեւեկությունը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:

Հրդեհներ

Նույն օրը, ժամը 19.17-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի  Տիգրան Մեծի պողոտա 58/4 հասցեում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշ­վարկ եւ փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:

Դեպքի մասին տեղյակ է պահվել էլ.ցանցի հերթապահը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.30-ին, մարվել` ժամը 19.36-ին:

Այրվել է Վ. Ղազարյանի տանը հարակից ավտոտնակի տանիքը` 50 քմ մակերեսով:

***

Ապրիլի 30-ին, ժամը 01.28-ին ահա­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Արտաշիսյան փո­ղո­ցի 42/6 շենքի 31-րդ բնակարանում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.44-ին, մարվել` ժամը 01.54-ին:

Խոհանոցում այրվել են կահույք եւ կենցաղային իրեր` 12 քմ մակերեսով:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply