Հանրային խորհրդի անդամների գնահատականները` ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 30, 2010 13:40

Հանրային խորհուրդն ապրիլի 28-ի լիագումար նիստում աշխատանքային առանձին խմբի հանձնարարեց, օրվա քննարկումների արդյունքները հանրագումարի բերելով, ձևակերպել և առաջիկա օրերին հրապարակել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստման ծրագիրը:

Հիմնական տարակարծությունը փաստաթղթի նախագծի ՙՆպատակներ՚ հատվածում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի հիշատակումն էր. խորհրդի որոշ անդամներ առաջարկում են ՀայաստանԹուրքիա հարաբերություններին առնչվող որոշումներում չհիշատակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որոշ անդամներ` ճիշտ հակառակը` համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայոց ցեղասպանության հետևանքն է:

Ծրագրի նախագիծը մշակել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և կրոնի, սփյուռքի, միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանը:

Քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ նաև ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլին:

Հատվածներ հնչած ելույթներից.

Վազգեն Մանուկյան. ՙԵկեք չմտնենք նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձի դաշտը: Հանրային խորհուրդը, ամենասկզբում որոշում ընդունելով, նաև պատասխանատվություն է ստանձնել: Քննարկենք` սպասո±ւմ էինք այսպիսի ընթացք. ճի±շտ որոշում ենք կայացրել, ի±նչ ուղղությամբ ենք շարունակելու՚:

Կարինե Դանիելյան. ՙՔվեարկության ժամանակ ձեռնպահ եմ եղել, չնայած ամբողջ հոգով դեմ էի: Հաձնաժողովներում, շարքային անդամների քննարկումների ժամանակ շատ բացասական կարծիքներ եմ լսել՚:

Կառլոս Ղազարյան. ՙԵթե այս հարցը նորից ենք քննարկում, անհրաժեշտ է նախ իջեցնել հանձնաժողովների քննարկմանը՚:

Կորյուն Առաքելյան. ՙԵթե մի տարի առաջ իմանայի, որ գործընթացը սառեցվելու է, էլի համաձայն կլինեի սկսելուն: Որովհետեւ հայ­թուրքական արձանագրությունները մեծապես նպաստեցին Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացմանը և հենց Թուրքիայում անդրադարձին՚:

Վազգեն Մանուկյան. ՙԵս 100 տոկոսով համոզված եմ, որ Հայաստանը ուրիշ ճանապարհ չունի: Եվ համոզված եմ եղել միշտ, նաև 1988 թ.: Ընթացքը սրանից ավելի լավ լինել չէր կարող. այս փուլում գործընթացի մեջ մտնելն ավելի կարևոր էր, քան սահմանների բացումը: Սփյուռքի հետ ճեղքվածք չեղավ, ու դա է շատ կարևոր: Վերջին 20 տարիների ընթացքում Սփյուռքը երբեք այսքան համախմբված չի եղելԵվ այս ընթացքում բոլորի աչքում փոխվեց Հայաստանի նախագահի իմիջը. արժանապատիվ կեցվածքով, ոչ թե բռունցքը կոպտորեն սեղանին խփելով, առաջ տանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը

Կային մարդիկ, որոնք 88-ին ասում էին` Մոսկվան Ղարաբաղը չի տալու: Բայց մենք մտանք այդ գործընթացի մեջ, որը անգամ համաշխարհային պատմության վրա ազդեցՀասկանում եմ, որ անուղղակիորեն սահմանների ճանաչման հարց կար արձանագրություններում, բայց դրանից ավելի լավ փաստաթուղթ չէր լինի: Մեզ համար թիվ մեկ հարցը Ղարաբաղն է: Եվ որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, դա էլ էր Ցեղասպանության հետևանք:

Այս ընթացքում մեր հասարակության, Սփյուռքի միջև ճեղքեր փակվեցին, իսկ Ադրբեջանի վրա կախված է հակասությունների խորացումը:

Թուրքիայում մարդիկ սկսեցին զարմանալ` բա մենք այդպիսի բան կանեի±նք, հետո փողոց դուրս եկան ապրիլի 24-ին: Դեռ քչերն են` 100 կամ 200 հազար, բայց անկեղծ են: Ցեղասպանության օրերին էլ եղել են հայերին օգնող թուրքեր, սակայն դա արել են հարևանային, մտերմական կապերից ելնելով, իսկ հիմա անում են որպես օտար: Բայց երբեք չսպասենք, որ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը:

Այս ընթացքը ես համարում եմ դրական, շարունակությունը ամրապնդելու է մեր հնարավորությունները՚:

Էմիլ Գաբրիելյան. ՙԱյս ընթացքը խիստ անհրաժեշտ էր: Դրա շնորհիվ աշխարհը ինտենսիվորեն սկսեց խոսել Եղեռնի, հայթուրքական հարաբերությունների մասին: Երբեք այսքան միջազգայնացված չի եղել հարցը, այն ՙցեց գցեց՚ թուրքական հասարակության մեջ և կարող է հետագա զարգացումներ ունենալ: Նախագահի արածը վտանգավոր և խիզախ քայլ էր: Հիմա հեշտ է գնահատական տալը, այն ժամանակ դժվար էր կռահել, թե դեպի ուր է գնալու: Քաղաքական և պետական գործչի հասունություն դրսևորեց: Այսօր էլ հոգով, սրտով կողմ կքվեարկեի՚:

Հովհաննես Հովհաննիսյան. ՙՁեռնպահ եմ քվեարկել: Ստորագրելչստորագրելը կապ չունի: Սխալ ձևակերպում է` Թուրքիայում Հայոց ցեղասպանություն, իրականությունը սա է` Օսմանյան կայսրության հայաշատ վայրերում և պատմական հայրենիքում՚:

Հայկ Դեմոյան. ՙՄենք շատ կարևոր հայեցակարգային ձևակերպում դրեցինք շրջանառության մեջ, որ քննարկման առարկա կարող է լինել` Ցեղասպանության հետևանքների վերացումը: Հայերը կարող են Նախիջևանի կարգավիճակի հարց բարձրացնելԳործընթացի այս փուլում ապացուցեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք անզիջում ենք: Բոլորը հասկացան, որ Ղարաբաղը մեզ համար թանկ է, որպեսզի ընկրկենք նրա կարգավիճակի հարցում: Վկա եղանք մեր արտաքին ու պետական քաղաքականության կոմբինացված մոտեցմանը, որը շփոթմունք առաջացրեց ԹուրքիայումԱռաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսում հարց քննարկվեց ոչ այնքան հայ լոբբիստների, որքան Հայաստանի Հանրապետության դերակատարությամբ՚:

Վազգեն Մանուկյան. ՙԱյս մեկ տարվա ընթացքում ես ավելի լավ հասկացա թուրքերին, քան նախորդ բոլոր տարիներին: Պարզվեց, որ այն էլ կա, այն էլԵրևի հայերն էլ Թուրքիայում անծանոթ ազգ էին դարձել, դեռ պիտի ճանաչեն: Մի տեսակ հարգանք էլ երևաց Թուրքիայից հայկական պետականության նկատմամբ: Բայց դեռ պիտի լավ ճանաչենք իրար, հետո սկսենք հարաբերվել՚:

Կարեն Բեքարյան. ՙԻնձ թվում է` մտել ենք էական երկրորդ փուլ: Մեր պետական մեքենայից պետք է հստակ քայլեր պահանջել` առավելագույնս ավելացնել ժողովրդական դիվանագիտության հնարավորությունները թուրքերի հետ

Աշխարհում թուրքական ժողովրդավարության հանդեպ վստահություն չկա: Մեր երկրում գործընթացը ժողովրդավարության հաղթական քայլ էր. առաջին անգամ հայթուրքական հարաբերությունների այնքան ցավոտ հարցի քննարկումն այնքան լայն էր, այնքան բազմակարծ

Բայց Ղարաբաղի հարցը ՀայաստանԹուրքիա հարաբերություններին որևէ կերպ համակցելուն դեմ եմ՚:

Վազգեն Սաֆարյան. ՙՀայաստանի քաղաքական ղեկավարությունը հասունության դաս անցավ: 500 տարի շարունակ ե±րբ էինք կարողացել Թուրքիայի հետ սեղան նստել, դեռ մի բան էլ դեմարշ անելԳործընթացը շարունակական է, գնալու ենք այդ ճանապարհով՚:

Ծրագիրն առաջիկա օրերին կտեղադրվի Հանրային խորհրդի կայքէջում:

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն

Դիտվել է 2039 անգամ:
Print Friendly

Leave a Reply