Սպանության և սպանության փորձի դեպքեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 29, 2010 22:44

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 13 դեպք, բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 14 դեպքից բացահայտվել է 7-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 3 դեպքերն էլ բացահայտվել են:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply