Մահվան ելքով մարմնական վնասվածք և մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 29, 2010 22:38

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բացահայտվել է 3-ը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 828 դեպք, բացահայտվել է 748-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 22 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 3 դեպք, որոնք բացահայտվել են, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 827 դեպքից բացահայտվել է 737-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply