Ավազակային հարձակումներ եւ կողոպուտներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 29, 2010 22:30

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից ապրիլի 29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 36 դեպք, բացահայտվել է 24-ը:
Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 6 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 63 դեպք, բացահայտվել է 45-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 53 դեպք, բացահայտվել է 20-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Կողոպուտի 71 դեպքից բացահայտվել է 48-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 7 դեպք:

Դիտվել է 1370 անգամ:
Print Friendly

Leave a Reply