Գայանե Խաչատրյանի անհատականը` Հայաստանաի ազգային պատկերասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 29, 2010 22:16

Արվեստը բնության ձայն է, որն արտահայտվում է մարդու միջոցով: Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը: Հենց այս հատկության շնորհիվ Գայանե Խաչատրյանի կտավները գերում են դիտողին, հաղորդակից դարձնում մեզ նրա ինքնատիպ, խռովահույզ, բանաստեղծական աշխարհին“:

Մարտիրոս Սարյան

ՀՀ մշակույթի նախարարությունը և <<Գայանե Խաչատրյան>> հիմնադրամը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացնում են Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը` նվիրված նկարչուհու մահվան տարելիցին:

<<Աշխատելու ընթացքում նրա մտքերն այլ ծիրերում էին սավատնում…..` ուրիշ, անհասանելի աշխարհներում, որոնց նա տիրապետում էր լիապես` իր կտավներում սփռելով այդ տարածքներից կուտակած բարության սերմերը: Նման մի սերմնահատիկի մեջ էլ կայծկլտում էր Գայանե նախնիների երկրի` իր մոր կորուսյալ հայրենիքի ճրագը, որից նկարչուհին կերտեց Ագուլիսի սեփական, անկրկնելի կերպարն ու արվեստի պատմության քարտեզի վրա հավիտյանս դրոշմեց <<Ագուլիս>> տեղանունը` որպես հուշո օրհներգ իր նախնիներին, որպես նախազգուշացում, որպես գեղեցիկին խնկարկման խորհրդանիշ, որպես մարդու վերհառնում դեպի համընդհանուր բարին….>>:

Այսպես է բնութագրել Գայանե Խաչատրյանի արվեստը արևելագետ, նկարչուհու երկարամյա բարեկամուհի Քեթևան Տոմարաձեն:

Ագուլիսյան արմատներով Թիֆլիսաբնակ հայուհին ծնվել է 1942 թ., սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ուսումնարանում, ողջ կյանքում ապրել ու ստեղծագործել է Թիֆլիսում: Խմբակային և անհատական ցուցադրություներով հանդես է եկել երևանում/1970, 1971 և 1977 թ թ./, Լիսաբոնում/1978 թ./, Մարսելում, Լիոնում, Բեյրութում /1979 թ./, Վենետիկում / 1987 թ.` Իտալիայում Հայաստանի մշակութային օրերի շրջանակներում/, Վրաստանում /1972 և 1993 թթ./, Փարիզում /1995 թ./, Մոսկվայում /2008 և 2009թթ./: 2009 թ. գեղանկարչուհու աշխատանքները ներկայացվել է Վենետիկի 53-րդ բիենալեում:

Դիտվել է 2316 անգամ:
Print Friendly

Leave a Reply