Մատենադարանում տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական վահանակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 29, 2010 21:59

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է Հայաստան այցելող հյուրերին մեր հնագույն մշակույթը ներկայցնելուն ուղղված ծրագրերին

29-ը ապրիլի, 2010թ., Երևան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Մատենադարանում` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական վահանակներ:

Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի այս նախաձեռնությունը ևս մեկն էր այն միջոցառումների շարքից, որոնք միտված են Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:
Միջոցառման ծրագրում ընդգրկված էր աննախադեպ զբոսանք թանգարանով, ինչպես նաև յուրահատուկ միջնադարյան երաժշտական ներկայացում ՙՆոր անուններ՚ լարային քառյակիկատարմամբ :

ՙՍեփական մշակույթով հպարտանալը դեռ բավական չէ. մենք պետք է պահպանենք այն` մեր երեխաներին փոխանցելու և մեր երկիր այցելողներին այն պատշաճ կերպով ներկայացնելու նպատակով՚,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՙՄատենադարանը գանձ է, որը մենք պետք է աչքի լույսի պես փայփայենք: Այստեղ է պահվում մեր հոգևոր ժառանգությունը: Մատենադարանը ոչ միայն հին գրքերի ձեռագրատուն է, այլև սրբատեղի, որտեղ պահվում են հայկական մշակույթի ոգեղենության, ձեռքբերումների, մաքառումի, հավատի և կամքի նմուշները, որոնց շնորհիվ մեր ազգը, երկար ժամանակ զրկված լինելով պետականությունից, կարողացավ իր հռչակավոր Որդան կարմիր ներկանյութի պես մնալ կենսունակ` ի հեճուկս ժամանակի: Հիմա երբ մենք ունենք պետականություն, մեզ ավելի շատ հնարավորություններ են ընձեռված մեր մշակութային ինքնության պահպանման և զարգացման առումով: Որպես ընկերություն, մենք վճռական ենք մեր ինքնության պահպանման հարցում, ինչը, ես կարծում եմ` լավագույն տուրքը կլինի այն մեծ հայորդիների հիշատակին, ովքեր դարերի հեռավորությունից նայում են մեզ և մեր գործերին՚,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Մատենադարանը աշխարհի ամենահարուստ ձեռագրատներից է, որտեղ հավաքված շուրջ 17500 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառներըª պատմություն« աշխարահագրություն« քերականություն« փիլիսոփայություն« իրավունք« բժշկություն« մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն« ալքիմիա« գրականություն« արվեստի պատմություն« մանրանկարչություն« երաժշտություն, թարգմանական գրականություն և այլն£ Համաշխարհային գիտության համար բացառիկ արժեք են ներկայացնում այն թարգմանությունները« որոնց բնագրերն անհետ կորել են և որոնք համաշխարհային մշակույթի գանձարան են մտել Մատենադարանում պահվող հայերեն թարգմանությունների միջոցով:

Մատենադարանի հավաքածուի հիմնական մասը կազմող հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են նաև արաբերեն« պարսկերեն« հունարեն« ասորերեն« լատիներեն« հին սլավոներեն, եթովպերեն« հնդկերեն« ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր:

Մեսրոպ Մաշտոցն է նաև հիմնադիրը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կենտրոն Սբ. Էջմիածնի կաթողիկոսարանի հայերեն մատյանների հավաքածուի, որն էլ, անցնելով դարերի բազում փորձությունների միջով, պարբերաբար ունենալով ձեռքբերումներ ու կորուստներ, շուրջ մեկ ու կես հազարամյակ անբաժան մնաց Ամենայն Հայոց կաթողիկոսարանից: 1920 թվականին Սբ. Էջմիածնի Մատենադարանը դարձավ պետական սեփականություն, 1939 թ. տեղափոխվեց մայրաքաղաք Երևան:

Տեղեկատվական վահանակների պատրաստումը և տեղադրումը հնարավոր դարձավ Վիվա-Սել- ՄՏՍ-ի, Հայաստանում Միյացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ: Նախագծին աջակցել են նաև Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության, հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Մատենադարանը և ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը:

Սա Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի 2010թ. առաջին շնորհանդեսն է: Շուրջ երկու տարվա ընթացքում Հայաստանի 60 շրջաններում 49 հուշարձանների տարածքում տեղադրվել է ավելի քան 320 վահանակ: Այս տարի նախատեսվում է 26 հուշարձանների տարածքում տեղադրել 142 վահանակ, դրանից զատ կտեղադրվեն Բրայլյան այբուբենով 20 վահանակ թույլ տեսողությամբ այցելուների համար, ինչպես նաև Հայաստանում առաջին անգամ կիրականացվեն ՙԱուդիո տուր՚ և ՙՈրդեգրիր հուշարձան՚ ծրագրերը:

Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր:

Դիտվել է 2281 անգամ:
Print Friendly

Leave a Reply