ԱԺ-ի որոշմամբ, լիագումար նիստերը ժամանակավորապես կգումարվեն կառավարության նիստերի դահլիճում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 29, 2010 16:00

Ապրիլի 29-ին Ազգային ժողովն ընդունեց որոշում, ըստ որի մինչև Ազգային Ժողովի նիստերի դահլիճի վերակառուցման աշխատանքների ավարտը, խորհրդարանի

լիագումար նիստերը կգումարվեն ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում:

Խորհրդարանն ընդունեց նաև նախօրեին քննարկված օրինագծերը: Այդ թվում, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց կառավարության հեղինակած օրինագիծը, որով փոփոխություն է նախատեսվում ՙՊետական գույքի մասնավորեցման 2001-2003 թ.թ.-ի ծրագրի մասին՚ օրենքում: Ըստ այդմ, մասնավորեցման ցանկից հանվում է ՙԿենսատեխնոլոգիական ԳՀԻ՚ ՓԲԸն և վերջինի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային:

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի հիմնավորմամբ, հիշյալ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության բնագավառում իրականացվող բարեփոխումներով, ինչի արդյունքում հիշյալ ԳՀԻն հետագայում նախատեսվում է ներառել ԳԱԱի կազմում ստեղծվելիք Կենսատեխնոլոգիական կենտրոնի կազմում:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply