Լեզվի մասին՚ ՀՀ օրենքում առաջարկված փոփոխությունները չեն բխում մեր ազգային և պետական շահերից՚

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 29, 2010 16:27

ՀՀ Հանրային խորհուրդը ապրիլի 28ի իր լիագումար նիստում քննարկեց ՙԼեզվի մասին՚ ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների օրինագիծը և քվեարկությամբ որոշեց, որ դրանք ՙչեն բխում մեր ազգային և պետական շահերից՚. Խորհուրդը կառավարությանն առաջարկում է հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման մակարդակը բարձրացնելու համար այլ ուղիներ գտնել:

Նույն օրը Հանրային Խորհուրդը որոշեց դիմել կառավարությանը ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճը վերստին ընդգրկել պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների ցանկ, ողջունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայաստանի ճարտարապետների միության միջև սկսված բանակցություններն այդ խնդրի շուրջ:

Խորհուրդը որոշեց պետական խորհրդանիշների հանդեպ հատուկ վերաբերմունքի համատեքստում առաջարկել Պետական դրոշի տոն սահմանել:

Քննարկվեցին Հայաստան Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլը, գյուղատնտեսության հետ կապված կոնկրետ խնդիրներ և այլ հարցեր:

Լսելով Խորհրդի անդամ Կարինե Դանիելյանի հայտարարությունը ՙՄարիամ Սուխուդյանի բացահայտումներից հետո սկսված դատավարության մանրամասների՚ շուրջ, խորհուրդը որոշեց հետևել դատավարության ընթացքին անկալելով, որ դպրոցական երեխաների հանդեպ հանցագործության մեջ մեղադրվող ամբաստանյալը չխուսափի արդարադատությունից:

Խորհուրդը հանձնարարարեց նյութեր նախապատրաստել քննարկելու ակադեմիկոս, Խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանի բարձրացրած ՙԵրեք գիտահետազոտական ինստիտուտները Հայաստանին վերադարձնելու՚ հարցը:

Ինտերնետ հասանելիության ծառայությունների բարելավման ընթացքի, հայկական երկաթգծի կամուրջների վթարային վիճակի, արևային էներգիայի ստացման մասին Խորհրդի անդամների հաղորդումներին, ինչպես նաև նիստում քննարկումների արձանագրությանը և առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ ՀՀ Հանրային խորհրդի կայք էջում. http://www.publiccouncil.am/:

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվություն

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply