Գերմանիայում հաշվել են երկրում ապրող մահմեդականների թիվը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 25, 2009 16:24

germaniaԳերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվերով երկրում բնակվող մահմեդականների շրջանում իրականացված մարդահամարի արդյունքները ցույց են տվել, որ արևմտաեվրոպական այս երկրում ապրում է 4,3 միլիոն մահմեդական: Այս թիվը գերազանցել է մինչև հետազոտությունն ունեցած սպասելիքները: Մինչ արդյունքների ստացումը ենթադրվում էր, որ Գերմանիայում կարող են բնակվել առավելագույնը 3,5 միլիոն մահմեդական:

Այսպիսով, մահմեդականները կազմում են Գերմանիայի բնակչության ընդհանուր թվի 5,2 տոկոսը: Ընդ որում, նրանց 45 տոկոսն ունի Գերմանիայի քաղաքացիություն: Գերմանիայի մահմենդականների գերակշիռ մեծամասնությունը` 2,5 միլիոնը կամ դրանց 63,2 տոկոսը, ժամանել են Թուրքիայից: Երկրորդ խոշորագույն խումբը կազմում են Հարավային և Արևելյան Եվրոպայից եկած մահմեդականները (13,6 տոկոս):

Գերմանիայում բնակվող մահմեդականների 8 տոկոսը ժամանել են Մերձավոր Արևելքից, իսկ 7 տոկոսը` Հյուսիսաին Աֆրիկայից:

Ուշագրավ է նաև, որ Գերմանիայում բնակվող մահմեդականների 98 տոկոսն ապրում են այսպես կոչված «դաշնային հին հողերում», որոնք մինչև Գերմանիայի վերամիավորումը գտնվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում:

Die Welt

Լուսանկարը` AFP

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply